Կտրիճ Ներսիսյանի և բարձրաստիճան հոգևորականների պրոբլեմն իրական Հայաստանի հետ է. Հայկ Կոնջորյան

Գալիս եմ եզրահանգման, որ Կտրիճ Ներսիսյանի և բարձրաստիճան հոգևորականների պրոբլեմն իրական Հայաստանի հետ է, որովհետև իրական Հայաստանը հնարավոր չէ թաքցնել սքեմի տակ, որովհետև այն, ինչ թաքցվել է սքեմի տակ, իրական Հայաստանում ստիպված ես լինելու այդ սքեմը մի կողմ քաշես, որպեսզի պարզվի՝ տակն ինչ կա: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 19-ի նիստին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանը:

«Թիրախավորում են իրական Հայաստանը, թիրախավորում են սահմանազատված սահմանը, թիրախավորում են հարկը և Ակադեմիական քաղաքը, թիրախավորում են ամեն ինչ, որտեղ կա թափանցիկություն, կոնկրետություն, հաշվետվողականություն, լուսավորություն, առաջադիմություն, որովհետև հնարավոր չէ այդ ամեն ինչը թաքցնել խավարի մեջ, սքեմի տակ, որովհետև բարեգործությունը կարող է չկարողանաս հարկել, չկարողանաս հայտարարագրել, բայց իրական Հայաստանում հարկը պետք է թափանցիկ լինի, հարկը պետք է մուծել պետությանը. սրա մասին է ամբողջ պրոբլեմը:

Ահա, թե ինչու են Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևոր պետերը՝ օլիգարխիայի հետ դաշինք կնքած, հարձակվել ՀՀ լեգիտիմ իշխանության և ժողովրդավարության վրա»,- ասաց նա:

Related posts

Օդի ջերմաստիճանը հունիսի առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով

ՀՀ-ն տարածաշրջանային հնարավոր պրոբլեմներին երբեք այնքան պատրաստված չի եղել, ինչքան այսօր. Փաշինյան

Այն, ինչ այսօր հանրությանը ներկայացնում ենք որպես Իրական Հայաստանի գաղափարախոսություն, ապագայի հստակ գծագրված նախագիծ է. Փաշինյան