Կորոնավիրուսով վարակված Զելենսկիին հոսպիտալացրել են

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը գտնվում են «Ֆեոֆանիա» կլինիկական հիվանդանոցում. այնտեղ նրանց բուժում են COVID-19-ի դեմ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ուկրաինսկայա պրավդա»-ին հայտնել Է Երմակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: Պոդոլյակի խոսքով՝ նախագահը շարունակում Է աշխատել ստացիոնար պայմաններում, նրա հիվանդասենյակում հատուկ կապ Է անցկացվել:

«Ամեն բան բավականին խիստ Է, կանոնակարգվել Է արձանագրությամբ: Նրանք գտնվում են «Ֆեոֆանիա»-ում: Այնտեղ սարքավորված Է հատուկ կաբինետ, որտեղ նախագահը կարող Է խորհրդակցություններ անցկացնել: Ահա այսօր անցկացրել Է բազմաթիվ սելեկտորային խորհրդակցություններ»,-պատմել Է խորհրդականը:

Երմակը նույնպես պառկած Է առանձին պալատում, բայց առանց հատուկ կապի: Զելենսկին և նա չեն տեսնվում, միայն հաղորդակցվում են հեռախոսով:

Պոդոլյակի խոսքով՝ Զելենսկին չի տեսնվում ընտանիքի հետ, որովհետև կարանտինային խիստ ռեժիմ Է պահպանում:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում