Կորոնավիրուսի բացասական հետևանքները մեղմելու նպատակով ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 30 մլն եվրո

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Covid-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագիրը:

Փոխվարչապետն ասաց, որ համաձայնագրով կորոնավիրուսի բացասական հետևանքները մեղմելու նպատակով ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 30 մլն եվրո: Գումարը տրամադրվելու է ազգային գանձապետարանին՝ ուղղակի բյուջետային չթիրախավորված աջակցության տեսքով՝ առանց գործընկերոջ համաֆինանսավորման գործողության բաղադրիչի։

«Այն տրամադրվելու է բյուջետային աջակցության տեսքով, 24 միլիոն եվրոն միանվագ մասհանմամբ է տրամադրվելու»,-ասաց նա և նշեց, որ այդ գումարը առանց որևէ նախապայմանների է տրամադրվելու:

«Սա բացառիկ ծրագիր է և ուղղված է կորոնավիրուսի հակաճգնաժամային միջոցառումներին: Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրարգերից մեկն է, մենք ԵՄ գործընկերների հետ ևս երկու ծրագիր են քննարկում»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Related posts

Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում