Կորոնավիրուսային սահմանափակումները մեղմացվել են

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է արել «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված N 1514-Ն որոշման մեջ։

Այսպես, կառավարությունը մեղմացրել է օդանավակայաններում գործող խիստ սահմանափակումները։ Այսուհետ թույալտրվում է օդանավակայանում դիմավորողներին մուտք գործել ժամանման սրահ՝ հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանելով։

Հայաստան ժամանողների համար ինքնամեկուսացման ժամկետը կրկնակի կրճատվել է։ Հայաստան ժամանողները կորոնավիրուսի առկայության դեպքում 14 օրվա փոխարեն ինքնամեկուսացվելու են 7 օրով, եթե ունեն ամբողջական պատվաստում: 10 օրով կինքնամեկուսացվեն, եթե պատվաստված չեն։

Միաժամանակ 10-օրյա ժամկետը կարող է կրճատվել մինչև 7 օր, եթե վարակված անձն իր նախաձեռնությամբ ՊՇՌ հետազոտություն անցնի, ու արդյունքը լինի բացասական։

Նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնում փետրվարի 1-ից:
Որոշման գործողությունը տարածվում է նաև որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վրա:

Related posts

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. Նիկոլ Փաշինյան