Կոտայքում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել «Սոլոմոնյան» ՍՊԸ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) և պարզել, որ այն աշխատում է իրավական ակտերով սահմանված անիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:
Այսպես՝
  • արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքն ու դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը.
  • հատակի, պատերի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը.
  • չի ապահովվել տեխնոլոգիական սարքավորումների, գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Related posts

ՀՌՀ նախագահը՝ հանձնաժողովի դեմ ներկայացված դատական հայցերի մասին

Մոսկվայում ՆԳՆ գլխավոր կլինիկական հիվանդանոցից տարհանել են մոտ 500 մարդ

Հայաստանի և Իրաքի նախագահները անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին