Կոտայքի մարզի պարեկները թմրանյութ և վարորդական իրավունքի կեղծ վկայականներ են հայտնաբերել

Կոտայքի մարզի պարեկները հոկտեմբերի 5-ին Աբովյան քաղաքի Դարանի փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի ավտոմեքենա։ Պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել են դեղնականաչավուն զանգված։

Աբովյան քաղաքի բնակիչ 37-ամյա վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։ Նա ոստիկաններին է ներկայացրել նաև այլ երկրի կողմից տրված վարորդական իրավունքի կեղծ վկայական։

Հոկտեմբերի 5-ի առավոտյան Քանաքեռավան-Զովունի ավտոճանապարհին պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ Առինջ գյուղի բնակիչ 32-ամյա վարորդի վարորդական իրավունքի վկայականը կեղծ է։

Կոտայքի մարզի պարեկները հոկտեմբերի 7-ին Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Շևրոլե» մակնիշի մի ավտոմենքենա։

Բալահովիտ համայնքի բնակիչ 27-ամյա վարորդը թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և ծխամորճ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։

Հոկտեմբերի 8-ին Աշտարակի խճուղում ծառայություն իրականացնելիս Կոտայքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա։ Պարեկները 22-ամյա ուղևորի մոտ նկատել են ծալովի դանակ։ Նա սառը զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կաթուցիչներ, ծալովի դանակ և դեղահաբեր։

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին