Կոբախիձեն Թրամփին «տոկունություն և արիություն» է մաղթել Զելենսկու հետ հանդիպումից հետո

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «տոկունություն և արիություն» է մաղթել Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո:

Վրացի քաղաքական գործիչներին և եվրոպացի առաջնորդներին, որոնք աջակցություն են հայտնել Զելենսկուն, Կոբախիձեն «պատերազմի ջատագովներ» է անվանել։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ այդ հանդիպմանն ուրվագծվեց սահմանը այն ուժերի միջև, որոնք խաղաղություն են ուզում և մտահոգված են ուկրաինացիների ճակատագրով, և նրանց, ովքեր ցանկանում են կռվել «մինչև վերջին ուկրաինացին»:

«Նախագահ Թրամփը և նրա խաղաղարար ջանքերը մեկը մյուսի հետևից դատապարտում են այն մարդիկ, որոնք պատասխանատու են արյունալի պատերազմ թույլ տալու և Ուկրաինայի ու հազարավոր ուկրաինացիների սառնասրիրտ սպանության համար»,- գրել է Կոբախիձեն Facebook-ի իր էջում:

Related posts

Պլանային անջատումներ՝ ապրիլի 23-ին

Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն

Բախվել են ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Գազել»-ն ու «Նիսսան»-ը