Ամբողջությամբ վերականգնվել է ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը պատճառված շուրջ 20 միլիոն դրամի վնասը

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի ապրիլի 3-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում` պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ավազ արդյունահանելու համար:

Քրեական վարույթով պարզվել էր, որ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն, 2023 թվականի հուլիսից մինչև 2024 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում, խախտել է ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Մասնավորապես՝ Հ.Ա.-ն, առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, արդյունահանել էր պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ընդհանուր 10 հազար 665 խմ ծավալի ավազ՝ փչացնելով 12 հազար 18 քմ հողատարածք: Պետությանը և համայնքին պատճառված ընդհանուր՝ 20 միլիոն 986 հազար դրամի վնասը 2025 թվականի փետրվարի 28-ին Ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է:

Դատախազը 2025 թվականի փետրվարի 28-ին հաստատել է Հ.Ա.-ի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ