«Այս նախաձեռնության շրջանակներում «Զինապահ» հիմնադրամը իր կայքում հրապարակել է հանուն ապագա սերունդների խաղաղության և հանուն մեր երկրի անվտանգության զոհված զինծառայողների լուսանկարները և հակիրճ պատմությունները, որոնք կարող եք դիտել՝ անցնելով այս հղումով՝ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ…
Կայքի հետ մեկտեղ «Զինապահ» հիմնադրամը նաև պատրաստել է Հուշամատյան, որտեղ հրապարակված են «Զինապահի» շահառու զոհված զինծառայողների լուսանկարները այբբենական կարգով ըստ մարզերի։
Այսօր մեր պարտքն է ճանաչել և հիշել բոլոր զոհված զինծառայողներին, ինչպես նաև կանգնել նրանց ընտանիքների կողքին։ Սա թերևս նվազագույնն է, որ մենք կարող ենք անել այն զոհաբերության դիմաց, որ իրենք են կատարել հանուն բոլորիս։
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել «Հիշում ենք.․․» նախաձեռնության իրականացման գործում։
Միասին՝ զինվորիս կողքին․․․», նշվում է հաղորդագրությունում: