Կլաարն անդրադարձել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքին

Չնայած զինվորականների տեղաշարժի վերաբերյալ որոշ պնդումներին՝ քաջալերող է, որ Հայաստանում եվրոպական քաղաքացիական առաքելությունը հերքել է դրանք՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Առաքելությունը շարունակում է մնալ դեռևս ամբողջությամբ չիրացված ռեսուրս՝ օգնելու վերացնել թյուրըմբռնումներն ու կեղծ պատկերացումները, և կարող է լավ ծառայություններ մատուցել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին»,- նշել է Կլաարը:

Related posts

Վահագն Հովակիմյանը՝ ԱԺ-ում քաղաքական ուժերի բաշխվածության մասին

Ժպիտ, որ մնաց հավերժ․այսօր Ֆրունզիկի ծննդյան օրն է

9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. ԿԸՀ նախագահի գրառումը