Լեհաստանը երկինք է բարձրացրել ռազմական ինքնաթիռներ

Լեհաստանի և դաշնակից երկրների ավիացիան Ուկրաինայում Ռուսաստանի ինտենսիվ գործողությունների պատճառով երկինք է բարձրացրել ռազմական ինքնաթիռներ:

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունից տեղեկացրել են, որ գիշերվա ընթացքում նկատվել է Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի ինտենսիվ ակտիվություն՝ կապված թիրախների վրա հրթիռային հարձակումների հետ, որոնք գտնվում են Ուկրաինայի տարածքում:

Նշվում է, որ գործարկվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ ապահովելու Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունը:

Related posts

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Պապիկյան

Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության տարեկան 50 միլիարդ դոլարի գնումներից