Կիևի շրջանում պայթյուններ են որոտացել. հայտարարվել է հրթիռային հարձակման վտանգի մասին

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ Կիևի Սվյատոշինսկի շրջանում պայթյուն է որոտացել։ Օդային տագնապ չի հնչել: Տեղի բնակիչները երկնքում սև ծուխ են նկատել: Դեպքի վայր են մեկնել արտակարգ ծառայությունները։

Կիևի քաղաքային իշխանությունները հաստատել են շրջանում տեղի ունեցած պայթյունները: Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ պայթյունները որոտացել են են Օղակաձև ճանապարհի շրջանում՝ արդյունաբերական գոտում։ Նրա խոսքով՝ դրանց պատճառը դեռ հայտնի չէ։

Տուժածների մասին տեղեկություններ չկան: Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են Կիևի շրջանում հրթիռային հարձակման վտանգի մասին:

Related posts

Կառավարության անդամները երդվեցին

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

Մոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք են պայթել