Կիմ Չեն Ընը հայտարարել է ԿԺԴՀ-ի պատմության մեջ «խոշորագույն ցնցումների» մասին

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ինֆեկցիոն հիվանդության տարածման պատճառով երկիրն ապրում է հիմնադրման պահից «խոշորագույն ցնցումը»՝ փոխանցում է ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Նշվում է, որ մեկ օրում Հյուսիսային Կորեայում հաստատվել է վարակման ավելի քան 17 հազար նոր դեպք և մահվան 21 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում նոր տենդով հիվանդացել է ավելի քան 520 հազար մարդ:

Այս շաբաթ ԿԺԴՀ-ն համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ հայտնել է երկրում կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերման մասին:

Related posts

Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հայտնաբերվել է համակարգչային տվյալներն ապօրինի որսալու կամ դրանց տիրանալու մեղադրանքով հետախուզվող 50-ամյա օտարերկրացին

Արթիկի ոստիկանները ջրատարում հայտնաբերել են զենք-զինամթերք