«Կըսեն գնացեք, բայց ու՞ր». Սահակյանները կմնան անտու՞ն

Սահակյանների ընտանիքը 2014 թվականից Շիրակացի թաղամասի՝ իրենց խոսքով ասած, լքված շենքում բնակություն են հաստատել մի շարք պաշտոնատար անձանց դիմելուց հետո: 7 տարիների ընթացքում ընտանիքը բնակարանը փոքրիշատե վերանորոգել է՝ ստեղծելով բնակվելու համար նվազագույն պայմաններ: Օգնել են նաեւ բարեգործական կազմակերպություններն ու ընտանիքի 3 անչափահասների հովանավորները: Հիմա հայտնվել է բնակարանի սեփականատերը, որը բնակվում է ՌԴ-ում եւ բնակարանն ազատելու զգուշացումից հետո դիմել է ԴԱՀԿ, որտեղից էլ նույն պահանջը դատական կարգով է ծանուցվել Սահակյաններին: Շուտով ծնվելու է Սահակյանների 4-րդ երեխան ու, ըստ ծանուցագրի, արդեն անօթեւանի կարգավիճակով. մարզպետարան, համայնքապետարան ընտանիքն արդեն դիմել է, բայց պատասխանել են՝ իրեն իրավասություններում չի գտնվում խնդրի լուծումը:

 

 

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան