ԿԳՄՍՆ-ում քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացման ու կազմակերպման հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպական ուսուցման հիմնադրամի (ETF) և ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրի փորձագետներին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, փորձագիտական խմբի անդամներ:

«Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագիրը նպատակ ունի գնահատել Արևելյան գործընկերության երկրներում կրթության ոլորտի կարողությունները և առաջարկել դրանց զարգացման միջոցառումներ։

Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին նախարարությունում՝ Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացում կարևորելով ԵՄ և Եվրոպական ուսուցման հիմնադրամի հետ համագործակցությունը:

Նախարարի տեղակալը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունն ու անկախ փորձագիտական վերլուծությունները՝ արդյունավետ բարեփոխումների իրականացման համատեքստում՝ շեշտելով նաև կրթության ոլորտի շահառուների և թիրախային խմբերի հետ հանդիպումները:

ETF-ի մարդկային կապիտալի զարգացման ավագ փորձագետ Մարի Դորլինզը նշել է՝ ծրագրի նպատակն է բարելավել ազգային կրթական համակարգերի կառավարումը` նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն, ներառյալ մասնագիտական ​​կրթությունը, վերապատրաստումները և մեծահասակների ուսուցումը:

Նախատեսվում է այս տարվա վերջին ունենալ երկրի մասին նախնական զեկույցի նախագիծը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացման ու կազմակերպման վերաբերյալ:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան