Սևանում սապբորդինգով զբաղվող քաղաքացին ափից հեռացել է և չի կարողացել ինքնուրույն վերադառնալ

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Հուլիսի 15-ին, ժամը 16:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ջրափրակարարները նկատել են, որ սապբորդինգ սպորտաձևով զբաղվող քաղաքացին ափից մոտ 150 մ հեռացել է և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ:

Ջրափրկարարները քաղաքացի Կ. Հ.-ին (ծնված 1990 թ.) և լողամիջոցը դուրս են բերել ափ:

Related posts

Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է

Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում

ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր