Կարևոր է ուշադրություն դարձնել Հայաստանին. Ժոզեպ Բորել

Բրյուսելում մեկնարկել է ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։ Նիստի մեկնարկից առաջ Բորելը նշել է, որ իր առաջին հանդիպումը մինչև ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների համաժողովը, լինելու է Հայաստանի արտգործնախարարի հետ:

Նրա խոսքով՝ վերջին հանդիպումից հետո տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, շատ գործընթացներ են տեղի ունեցել: «Կարևոր է ուշադրություն դարձնել այդ գործընթացներին և, մասնավորապես, Հայաստանին, որը շարունակում է մնալ ծանր իրավիճակում: Այն մեր ամուր աջակցության կարիքն ունի: Պետք է տեսնենք՝ ինչպես կարող ենք ավելացնել և շարունակել մեր ներգրավվածությունը, քանի որ խոսքը մեր արևելյան սահմանի մասին է»,- նշել է Բորելը:

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան