Կարևոր է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռաբար զարգանան. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել նախագահական համալիրում տեղի ունեցած դեսպանների 14-րդ համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։

Ինչպես գրում է cumhuriyet.com.tr կայքը, նա նշել է, որ Թուրքիա-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան գործընթացների համակարգված առաջընթացն էական նշանակություն ունի Հարավային Կովկասում կայունության, խաղաղության, բարգավաճման և անվտանգության համար:

«Հարավային Կովկասում կայունություն, բարգավաճում և անվտանգություն ապահովելու համար կարևոր է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռաբար զարգանան»,- ասել է նա։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ