Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի սկզբին կդադարեցնի գործունեությունը Ադրբեջանում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի սկզբին կդադարեցնի գործունեությունը Ադրբեջանում։

ԿԽՄԿ-ի ադրբեջանական գրասենյակի ղեկավարն այդ մասին հայտնել է Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծելէ կառույցի և Բաքվի միջև գործակցությունը շարունակելու կարևորությունը։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Կարմիր Խաչիներկայացուցիչներին՝ գործակցության համար:

Հանդիպմանը նաև մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակի և հեռանկարների շուրջ։

Related posts

Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. Փաշինյան

ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով

Պատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան