Կարճատև անձրև ու ամպրոպ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև կնվազի

Հունիսի 4-ին, 7-ին կեսօրից հետո, 8-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում, 8-ի ցերեկը, 9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ի ցերեկը, 5-6-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-9-ը աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Երևանում՝ հունիսի 4-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 7-ին երեկոյան ժամերին, 8-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Related posts

Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը

2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով

Ադրբեջանի քաղաքացիները՝ թիրախավորված նավում․ ՌԴ-ն ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել