Կարեն Սարգսյանն ազատվել է Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 2-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

Կարեն Համլետի Սարգսյանին ազատել ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։

Նշենք, որ Սարգսյանն այս պաշտոնում նշանակվել է 2022-ի սեպտեմբերի 19-ին։

Related posts

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ Սարգսյան

Երկարագուլպա Պեպպին Գյումրիում. ամառվա ամենագունեղ թատերական արկածը