8 տարի առաջ այս օրը, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, սկսվեց քառօրյա պատերազմը և ավարտվեց 800 հա տարածքային կորստով.Թագուհի Թովմասյան

Թագուհի Թովմասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«8 տարի առաջ այս օրը, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, սկսվեց քառօրյա պատերազմը և ավարտվեց 800 հա տարածքային կորստով, չէինք էլ պատկերացնում, որ դա իսկապես հաղթանակ էր: Արցախն ազատ, անկախ ու անառիկ մնաց:
Չէինք էլ կարող պատկերացնել, թե դրանից 4 տարի անց ինչ արհավիրքի միջով ենք անցնելու, ինչպես է դավաճանվելու Արցախը: Իսկ արհավիրքների միջով դեռ անցնում ենք:
Ռոբերտ Աբաջյա՜ն, հիշատակդ վա՛ռ… հողերը… հանձնեցին, Արցախն էլ չկա, հայկական հետքն էլ են վերացնում…
Իմ Արցախ, իմ հող ու ջուր, իմ հայրենիք…
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ»-գրել է նա:

Related posts

Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

Ինչպե՞ս անցնել անձի ֆունկցիոնալության գնահատում․ որտեղի՞ց սկսել և ո՞ւր դիմել

ՀՀ–ԵՄ համագործակցության նոր փուլ․ Բրյուսելում ստորագրվել են ԵՄ «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերին Հայաստանի մասնակցության համաձայնագրեր