ՌԴ-ում կարգելվի միգրանտների երեխաներին, ովքեր ռուսերեն չգիտեն, ընդգրկել դպրոցներ

Պետդումա օրինագիծ է ներկայացվել, որն արգելում է միգրանտների երեխաներին, ովքեր ռուսերեն չգիտեն, ընդգրկել դպրոցներ, լրագրողներին ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, գրում է РИА Новости-ն։

«Պետդումա է ներկայացվել մի օրինագիծ, որն արգելում է միգրանտ երեխաներին, ովքեր ռուսերեն չգիտեն ընդգրկել ռուսական դպրոցներում»,-ասաց նա։

Փաստաթղթի հեղինակներն են եղել Վոլոդինը, Իրինա Յարովայան, Դումայի բոլոր խմբակցությունների ղեկավարները և առանցքային հանձնաժողովների ղեկավարները։

Օտարերկրացիներին հնարավոր կլինի ընդունել դպրոցներ միայն այն դեպքում, եթե նրանք հաջողությամբ անցնեն կրթական ծրագրերը տիրապետելու համար բավարար ռուսերենի իմացության թեստավորում։ Թեստավորումը կլինի անվճար և կանցկացվի պետական ​​կամ քաղաքային կրթական կազմակերպությունների կողմից։

Related posts

Եթե հանրաքվե լիներ՝ կողմ կլինեիք ԵՄ-ին միանալո՞ւն, թե՞ ԵԱՏՄ-ում մնալուն. Աղաջանյանը՝ Արեգա Հովսեփյանին

Ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է

Յուրիկ Մխիթարյանը՝ Մ-20 Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր