Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն ՍՊ ընկերությանը պատկանող «Հեքիաթային կիրճ» ճամբարում (Կոտայքի մարզ, գյուղ Աղավնաձոր, Ղշով Աղբյուր թաղամաս) իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները:
Մասնավորապես՝
– սննդի կառույցը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում,
– խոհանոցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ, մաքրվող, ախտահանվող մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
– առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
– խոհանոցի բացվող պատուհանը չի ունեցել համապատասխան միջատապաշտպան ցանց։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված պահանջներին:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Related posts

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան

Ալիևը հայտարարել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման մասին