Կասեցվել է հրուշակեղենի և հացամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ազնիվ Թումբարյանին պատկանող հրուշակեղենի և հացամթերքի արտադրամասի գործունեությունը (Արարատի մարզ, քաղաք Արարատ): Այս մասին հայտնում են տեսչական մարմից։

Նման որոշման համար հիմք է հանդիսացել ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքը, համաձայն որի վերոնշյալ արտադրությունում կոպտորեն խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարբերական բժշկական զննությունների: Չեն կատարվել նաև դեռատիզացիոն աշխատանքներ: Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայտնաբերված խախտումները վերացնելու համար, սահմանվել է ժամկետ:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում