Կառավարությունը 2 մլրդ 685 մլն դրամ կհատկացնի 4 կրթահամալիրի և 7 դպրոցի շինաշխատանքների համար

Կառավաարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին:

«Ներկայացվող նախագիծը, ըստ էության, Կառավարության խոշորագույն ծրագրերից 300 դպրոցների, 500 մանկապարտեզների ծրագրի շրջանակներում իրականացվող հերթական քայլ է: Այս պահի դրությամբ 223 դպրոցների հետ կապված աշխատանքներ են ընթանում, և 35-ում արդեն աշխատանքներն ավարտված են: Այս որոշման նախագծով մենք առաջարկում ենք վերաբաշխում անել 2024 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍՆ-ին կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների շրջանակներում 2 մլրդ 685 մլն դրամի չափով, և այս նպատակով գումարներն ուղղել 11 օբյեկտների, որոնից 4-ը կրթահամալիր է, և 7-ը՝ դպրոց, աշխատանքները մեկնարկելու համար: Այս վերաբաշխման նախագիծը հնարավորություն կտա մեծ թափով սկսել շինարարության գործընթացը: Այս հաստատությունները կգան համալրելու նաև 300 դպրոցների ցանկի մյուս՝ արդեն իսկ ընթացքում գտնվող կամ ավարտված շինությունների ցանկը»,- ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այսօրվանից առանց մեր ընթացիկ շինարարական գործընթացները կանգնեցնելու, դանդաղեցելու, վնասելու, մենք գույքագրում ենք այն դպրոցների ցանկը, որոնք առաջին 300-ը ավարտելուց հետո պետք է սկսենք 2-րդ 300-ը: Սա նշանակում է, որ երկրորդ 300-ի անհրաժշտությունն ակնհայտ է, 3-րդ 300-ի անհրաժեշտությունը կգնահատվի 2-րդ 300-ի իրականացումից հետո»,- նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Related posts

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան

Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին

Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք