Կառավարության որոշմամբ կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ

Կառավարության որոշմամբ կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ, որոնք համապատասխանում են տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին, գրավիչ կդարձնեն ԵԱՏՄ և այլ պետությունների քաղաքացիների համար ՀՀ տարածքում տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացը:

«Մենք փորձում ենք նկարագրել, թե ինչպիսին պետք է լինի ավտոշուկան, որտեղ պետք է տեղի ունենա մեքենաների առքուվաճառքի գործընթացը: Վերցրել ենք տարբեր երկրների փորձ: Սահմանվել են տարրական չափորոշիչներ, սկսած շուկայի տարածքից: Սահմանվել է, որ այնտեղ բազմաթիվ ծառայություններ պետք է լինեն՝ և՛ ֆինանսական, և՛ ոստիկանական, և՛ մաքսային, որպեսզի այդ շուկայում ոչ միայն մեքենա գնել-վաճառել լինի, այլ նաև հնարավոր լինի մաքսազերծել մեքենան, հաշվառում իրականացնել, պետհամարանիշ ստանալ»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարի խոսքով՝ սա նման է նաև հարևան Վրաստանի փորձին:

Related posts

Հուլիսի 4-ից միջպետական ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից՝ Ուջանի մոտից, երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ

Վերականգնվել է պետությանը պատճառված 305 մլն դրամի վնասը

ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին