Կապեր մաֆիայի հետ. իտալացի միանձնուհին ձերբակալվել է

Իտալացի միանձնուհին, ով 2024-ի սկզբին մրցանակ է ստացել բանտերում իր կամավոր աշխատանքի համար, ձերբակալվել է մաֆիայի միջնորդ լինելու կասկածանքով:

Ըստ իտալական լրատվամիջոցների՝ 57-ամյա Աննա Դոնելլին որպես խորհրդատու աշխատել է Բրեշիայի (Իտալիայի հյուսիս) և շրջակայքի մի քանի բանտերում։

Եվս 24 մարդ կալանավորվել է մաֆիայի հետ կապված հանցագործությունների համար, այդ թվում՝ փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և շորթման՝ ոստիկանության լայնածավալ գործողության շրջանակներում: Նա բանտում հանդես է եկել որպես միջնորդ Տրիպոդի կլանի անդամների համար, որը «Նդրանգետա» հզոր հանցավոր խմբավորման մաս է կազմում:

Այդ հարաբերություններում դրամական հարց չի եղել, խոսքը ծառայությունների փոխանակման մասին է:

Ըստ դատախազ Ֆրանչեսկո Պրետեի, նա հրամաններ, հրահանգներ, բարոյական և նյութական օգնություն է փոխանցել իր հանցակիցներին՝ ստանալով բանտարկյալներից օգտակար տեղեկատվություն հանցավոր ռազմավարություններն ավելի լավ պլանավորելու համար:

Related posts

«Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի գործերով ժողովուրդը սպասելիքներ ունի, կհրապարակվի կոնկրետ արդյունքը. Պողոսյան

Համագյուղացիներին սպանելու նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակը

Սոցցանցի օգտատերերից մեկը ապատեղեկատվություն է տարածել ջրծաղիկի դեմ պատվաստանյութի վերաբերյալ. ՀՎԿԱԿ