Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Որոշմամբ աջակցության վճարման ժամկետը ևս երկու ամսով կերկարացվի, որի արդյունքում աջակցություն կտրամադրվի 23 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին:

Related posts

Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ կան. նրանք ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևան

Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը