Կաշառքի դիմաց փորձել են ազատել զինվորական ծառայությունից. կան ձերբակալվածներ

Factor TV-ի տեղեկություններով՝ մի շարք անձինք են ձերբակալվել, որոնց թվում է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի բժիշկ։ Մեր տեղեկություններով՝ գործողություններն իրականացրել է Հակակոռուպցիոն կոմիտեն, իսկ քրեական վարույթը, որի շրջանակում կատարվել են ձերբակալությունները, առնչվում է զինվորական ծառայությունից կաշառքի դիմաց ազատելու դեպքերին։ Factor TV-ն մանրամասների համար դիմեց Հակակոռուպցիոն կոմիտեին, պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։

Related posts

Թբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը

Ապօրինի ընդերքօգտագործում մարզերում, 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել