Կանգառը՝ մեկ կիլոմետր հեռու. Բենիամինի նոր ֆիթնես ծրագիրն ու նախարարության անտեղյակությունը

Բենիամին գյուղի բնակիչներն իրենց ֆիզիկական պատրաստվածությամբ արդեն պետք է օլիմպիական չեմպիոններ լինեին։ Հյուսիս-հարավ ռազմավարական ճանապարհի այս շքեղ էստակադան այժմ բնակիչների համար դարձել է թանկարժեք քայլուղի՝ գյուղ հասնելու համար։
Բանն այն է, որ Գյումրի–Բենիամին–Լուսակերտ–Սարատակ–Հովտաշեն–Արթիկ երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցները այժմ օրվա մեջ մեկ անգամ են գյուղ մտնում։ Փոխարենը, վարորդները ուղևորներին իջեցնում են հենց էստակադայի վրա՝ գյուղից ավելի քան մեկ կիլոմետր հեռու։ Ոտքով գյուղ հասնելու խնդիրը բնակիչների հոգուն է հասցրել:

Related posts

Ինչ պատկեր է 131 ընտրատեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 162 ընտրատեղամասերից

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 150 ընտրատեղամասերից