Կայացել է Ռաիսի-Էրդողան հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ, aa.com.tr կայքը:

Քննարկվել են թուրք-իրանական երկկողմ հարաբերությունների վիճակը, պաղեստինյան տարածքների վրա իսրայելական հարձակումները և տարածաշրջանում հումանիտար իրավիճակը։

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է Գազայի հատվածում հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի արագ իրականացման համար ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը։ Էրդողանը նշել է, որ այս գործընթացում պաղեստինյան ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումները պետք է միասին գործեն։

Related posts

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Լիանա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ