Կայացավ ծանրամարտիկ Էդվարդ Մարանջյանի անվան հուշամրցաշարը

Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցում  ենք: Կրտսեր Էդվարդը ուսումնասիրում  է ծանրամարտի մարզասրահը, որտեղ տարիներ շարունակ մարզվել է իր հորեղբայրը՝ Էդվարդ Մարանջյանը:Ավաղ արցախյան 44-օրյա պատերազմը ընդհատեց Էդուարդի սպորտային պոտենցիալով ու նպատակներով լի կյանքը, նա հերոսաբար զոհվեց Ջրականում: Արցախյան պատերազմի անմահ հերոս Էդվարդ Մարանջյանի հիշատակին նվիրված մրցաշարում  67 կգ քաշային կարգում 226 կգ երկամարտի գումարով առաջին տեղը գրավեց Թորգոմ Սահակյանը:  67-ը  Էդվարդի քաշային կարգն է եղել, ուստի այս մրցույթին մասնակցելը կրկնակի պատասխանատվություն էր,- ասում է Թորգոմն ու  հաղթանակը նվիրում  Էդվարդին:

Related posts

Գյումրին հրաժեշտ տվեց Դոնարա Հարությունյանին

Ուժեղ կարկուտ և տեղատարափ անձրև Գավառում

ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին