Ծառատունկ՝ Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակում

 

Հյուսիս-հարավի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա բնակավայրում իրականացվել է ծառատունկ։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական կառավարման պլանի պահանջների համաձայն՝ շինարարությունն իրականացնող կազմակերպությունը շինարարության ընթացքում կտրված ծառերի փոխարեն տնկել է նորերը՝ 1:10 հարաբերակցությամբ։ Ծրագրի շրջանակում հատվել է 95 ծառ, որոնց փոխարեն տնկվել են մոտ 1000-ը։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը նշել է, որ կապալառու կազմակերպության պարտավորությունն է կատարել տնկված բոլոր ծառերի խնամքը մինչև դրանց կենսունակության ապահովումը, որից հետո ծառերի խնամքը կփոխանցվի Նոր Եդեսիա գյուղին։

Տնկվել են դեկորատիվ ծառատեսակներ՝ հիմնականում բարդի և հացենի։ Ծրագրի բնապահպանական թիմն ընտրել է այնպիսի ծառատեսակներ, որոնք կարող են աճել նշված բնակավայրի բնակլիմայական պայմաններում։

Related posts

Ռիսկային սցենարներից մեկի դեպքում տնտեսական աճը 5,1-ի փոխարեն կարող է լինել 1,3 տոկոս. Վահե Հովհաննիսյանը՝ Իրան-Իսրայել բախման հնարավոր ազդեցության մասին

Ինչ վնասներ են եղել հունիսի 14-15-ը ուժեղ քամու, անձրևի և կարկուտի հետևանքով. ՆԳՆ-ն տվյալներ է հրապարակել

Ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից