Ծանրորդ Սամվել Գասպարյանը նշանակվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար

Ծանրորդ Սամվել Գասպարյանը նշանակվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Գասպարյանը:

«Մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ սկսելու աշխատանքս հարազատ թիմում ( ֆեդերացիայում), ինչպես մարզական կարիերայիս ընթացքում, այնպես էլ հիմա՝ ծառայելու եմ հանուն մեր պետության ու գալիք հաղթանակների համար։

Շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ՝ Արայիկ Հարությունյանին՝ վստահության համար։

Շնորհակալ եմ նաև մեր բոլոր մարզիչներից, իմ հաջողություններում մեծ ներդրում կատարելու համար։

Վստահ եմ մեր գրագետ և համերաշխ համագործակցության արդյունքում կհասնենք էլ ավելի մեծ հաջողությունների»,- գրել է նա:

Related posts

Yandex-ը փորձում է փրկել իր գերհամակարգիչները ուկրաինական դրոններից

Ստուգում՝ աղբավայրերից մեկում

Brexit-ը չի արդարացրել բրիտանացիների բոլոր սպասելիքները, հատկապես միգրացիայի հարցում. Բըրնհեմ