Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ապրիլին նախատեսված ծանրամարտի 2022թ Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է` այդ երկրի ծանրամարտի ազգային ֆեդերացիայի ներքին խնդիրների պատճառով: Այդ մասին տեղեկացրել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Մաքսիմ Ագապիտովը:

Այդ իսկ պատճառով ԵԾՖ-ն հայտարարել է առաջնության մրցավայրի նոր մրցույթ։ Այն անցկացնելու ցանկություն է հայտնել միայն Ալբանիայի ծանրամարտի ֆեդերացիան: Այդպիսով, Եվրոպայի ծանրամարտի հերթական առաջնությունը կանցկացվի մայիսի 25-ից հունիսի 3-ը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան