Ծաղիկներ են խոնարհվել Անդրանիկ զորավարի հուշարձանին

Այսօր զորավար Անդրանիկ Օզանյանի 157-ամյակն է: Օզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին Արեւմտյան Հայաստանում: Համիդյան ջարդերի ընթացքում, Անդրանիկը այլ ֆիդայիների հետ պաշտպանել է Մուշի եւ Սասունի հայկական գյուղերը թուրք եւ քուրդ զինվորների հարձակումից: Նրա հայրենասիրությունը, կատարած սխրանքն առ այսօր բարձր գնահատականի է արժանանում սերունդների կողմից:157-րդ տարեդարձի առիթով ծաղիկներ են դրվել Գյումրու Հաղթանակի պողոտայի « Հայդուկների պուրակում» գտնվող Անդրանիկ զորավարի հուշարձանին: Միջոցառմանը մասնակցել են Գյումրու ավագանու անդամներ եւ համայնքապետարանի աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ:

 

Related posts

Թրամփը հայտարարել է ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

Մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործըն ուղարկվեց դատարան