Պակիստանի խոշոր հիվանդանոցներից մեկում հրդեհի պատճառով մահացել է 14 նորածին

Չորեքշաբթի առավոտյան Իսլամաբադի խոշոր պետական հիվանդանոցներից մեկի ծննդատանը բռնկված հրդեհից մահացել է 14 նորածին, հաջողվել է փրկել միայն մեկի կյանքը, հայտնել են կառավարության պաշտոնյաները։

Ըստ փրկարարական ծառայության՝ հրդեհը, ենթադրաբար, սկսվել է օդորակիչի կոմպրեսորի պայթյունից հետո, գինեկոլոգիայի բաժանմունքի նորածինների սենյակում։

Վարչապետ Շահբազ Շարիֆը խորը ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին և հրամայել է անհապաղ հետաքննություն սկսել։ Ոստիկանությունը հայտնել է, որ հրդեհի հետևանքով մահացած նորածինները ստացել են ծանր այրվածքներ, ուստի անհրաժեշտ է ԴՆԹ թեստ անցկացնել՝ նրանց ինքնությունը հաստատելու համար, նախքան մարմինները ընտանիքներին հանձնելը։

Պակիստանում խոշոր շենքերում հրդեհները հաճախ են տեղի ունենում ՝ սովորաբար հրդեհային անվտանգության և շինարարական կանոնակարգերի անկատարության, ինչպես նաև դրանց անբարեխիղճ կատարման պատճառով:

Related posts

Հանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն Սիմոնյան

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 2100 քմ մակերեսով հողամասը. վարչապետ

ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումը