Նազելի Բաղդասարյանի հրավերով Շիարակի մարզ են այցելել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները

Շիրակի մարզպետի հրավերով այսօր աշխատանքային այցով մարզում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ։
Պատգամավորներին դիմավորել է մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Մարզպետարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ողջունելով հյուրերին` մարզպետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանն արձագանքելու և մարզ այցելելու համար․ «Ես շատ եմ կարևորում այսօրինակ այցելություններն ու հանդիպումները, քանի որ լինելով օրենսդիր մարմնում գիտակցել եմ հատկապես մարզերի բնակիչների հետ կապի անհրաժեշտությունը։ Տևական ժամանակ բնակիչների մոտ եղել է այն կարծիքը, որ պատգամավորներին կարող են տեսնել միայն ընտրություններից առաջ՝ մարզային հանդիպումների արդյունքում, այդ կարծրատիպերը կարծում եմ՝ կկարողանանք փոխել»։
Հայկ Կոնջոյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար․ «Տիկին մարզպետ դեռ ԱԺ-ում մենք հասցրել ենք համատեղ քննարկել մարզային այցերի կարևորությունն ու նաև պլանավորում էինք Շիրակի մարզ այցելել, ուրախ եմ, որ այժմ այստեղ ենք և այսպիսի ընդգրկուն ու բովանդակալից ծրագրով»։
Հանդիպման ժամանակ քննարկվել են մարզի հիմնախնդիրներին, առաջնահերթություններին ու դրանց լուծման ուղիներին վերաբերող հարցեր։

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է