Ծախսի մասնակի փոխհատուցում՝ աշնանացան ցորեն մշակողներին

Արթիկ խոշորացված համայնքի Սարատակ բնակավայրը 800 հեկտարից ավելի մշակվող հողատարածքներ ունի, դրանից 200 հեկտարը միայն նախորդ աշնանը ցորեն է ցանվել: Տարին անբարենպաստ էր, եղանակը՝ շոգ, բայց բերքից չի դժգոհում սարատակցի Հովհաննես Պետրոսյանը:
Հողագործը, որ նաեւ գյուղի մեխանիզատորն է, նշում է՝ դիզվառելիքն է թանկ, սերմացուն, պարարտանյութը, դրա համար է, որ վերջնական արդյունքը գյուղացու համար գոհացնող չէ: Մեկ հեկտարի համար ծախսը տատանվում է 250-300 հազար դրամի շրջանակում, վերջում էլ մոտավորապես այդքան եկամուտ է ստացվում:

Related posts

Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է ներկայացվել

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2027-ի բյուջեի նախագիծը . ՈՒՂԻՂ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում