Ծախսը՝ նպատակային, ժամկետները՝ առանց թերացումների

«Գյումրի համայնքի սոցիալական բնակարանների եւ մշակութային կենտրոնների վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերանորոգվում են Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքը եւ տանիքը, նախահաշվային ընդհանուր 71,741,230 դրամ արժեքով, որից պետության համամասնությունը կազմում է 45%: Շիրակի մարզպետի գլխավորությամբ սուբվենցիոն ծրագրերի իրականացման վերահսկողության շրջանակներում տիկնիկային թատրոն են այցելել մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ծանոթացել շինարարության ընթացքին:

Լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզպետն ասաց՝ մարզում իրականացվող մեծածավալ շինարարությունը վերահսկվելու է մշտական այցելություններով, որպեսզի հատկացվող գումարը ծախսվի նպատակային եւ ժամկետների թերացումներ չլինեն:

Related posts

ՀԷՑ-ը դառնալու է ՀՀ ու մեր քաղաքացիների սեփականությունը, իսկ ձեր գիտաֆանտաստիկ հերթական զառանցանքը հօդս է ցնդելու․ ՏԿԵ նախարար

«Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի»․ Մայր Աթոռ

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է.Դավիթ Ղարիբյան