Խուզարկությամբ տնից հայտնաբերվել է 500 գրամից ավելի մարիխուանա․ 1 անձ կալանավորվել է

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20.15-ին, Աշտարակի Գրիգոր Ղափանցյան փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են 38-ամյա մի տղամարդու։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող չորացված-մանրացված զանգված և ծխախոտի տուփ՝ կաթուցիչներով։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրամիջոց էր։ Իրավապահները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդուն թմրամիջոցն իրացրել էր համաքաղաքացին։

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում 38-ամյա աշտարակցին ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նույն օրը՝ 20.35-ին, Աշտարակի բաժնի ոստիկանները Թամազյան փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են 57-ամյա մի տղամարդու։ Դատարանի որոշմամբ քրեական հետախույզները խուզարկել են նրա տունը, որտեղից հայտնաբերվել ու առգրավվել է 15 փաթեթ՝ 500 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով։

57-ամյա տղամարդը կալանավորվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում