Հրդեհ էլեկտրաքարշի խցիկում. տուժածներ չկան

Դեկտեմբերի 16-ին, ժամը 05։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից երկաթգծի 51-րդ կայարան ընկած հատվածում այրվում է բեռնատար գնացքի էլեկտրաքարշը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնի գյուղի մոտակայքում՝ Հրազդան քաղաքից Աբովյան ընթացող էլեկտրաքարշի խցիկում․ տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:55-ին, մարվել՝ 07:28-ին: Մասամբ այրվել է «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրաքարշի խցիկը՝ սարքավորումներով (մոտ 10 քմ):

Related posts

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Լիանա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ