Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը մեկնաբանել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալումը։ «Բաքվում մեր ներկայացուցչության հետ տեղի ունեցողը մենք ընկալում ենք իբրև անարդարություն։

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի լրագրողական աշխատանքի հետ կապված դժգոհություններ չեն եղել և չկան։ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի՝ ապրիլի 8-ին Մոսկվա կայացած այցի ժամանակ մենք պայմանավորվել ենք հարթել ֆորմալ հարցերը միջկառավարական համաձայնության կնքման միջոցով։ ՌԴ ԱԳՆ-ում ընթացող այդ բանակցություններին ինքս եմ մասնակցել, իսկ ՌԴ պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Այդ ժամանակ պայմանավորվել ենք շարունակել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատանքը ժամանակավոր իրավական սխեմայով, որը կառաջարկվի Բաքվի կողմից: Նման սխեմա դեռ չի առաջարկվել, մենք աշխատում ենք՝ սպասելով դրան և հույս ունենալով, որ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն։ Հանկարծ խմբագրություն են մտնում Ադրբեջանի ուժայինները և տանում են մեր բաժանմունքի ղեկավարությանը՝ որպես «ԱԴԾ աշխատակիցների»՝ ձեռքերը ոլորված և գլուխները խոնարհած, ինչպես ահաբեկիչների։ Տպավորություն էր, թե կանխամտածված քայլեր են կատարվում, որոնց նպատակը միջպետական հարաբերությունները փչացնելն է։ Ցանկանում ենք հավատալ, որ սա այն դեպքն է, երբ, ինչպես մի անգամ նախագահ Պուտինն է ասել՝ «միջին օղակն ինքնուրույն է գործում»։ ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հարաբերությունները նման բան չեն ենթադրում»,- ասել է նա։

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում

Հունվարի 1-ից մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31 հազար 838 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 821 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ․ վարչապետ