Խոշտանգումներն Ադրբեջանում սովորական և համակարգված փաստ են. Կոստաս Մավրիդես

Եվրախորհրդարանի պատգամավոր, կիպրոսցի Կոստաս Մավրիդեսը խոսել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 2020 թ. Արցախյան պատերազմում թույլ տված միջազգային իրավունքի խախտումների մասին: «Լուրեր»-ի հետ զրույցում նա նշել է, որ Եվրամիությունը պատրաստվում է ավելի շատ ներգրավվել այս բացառապես մարդասիրական հարցում:

Ըստ Եվրախորհրդարանի պատգամավորի՝ նախևառաջ պետք է ապահովել ձերբակալվածների և գերիների անվտանգությունը, այնուհետև, ամենակարևորը, հաշվի առնել տեսանյութերի և զեկույցների կադրերը:

«Խոշտանգումները Ադրբեջանում սովորական և համակարգված բնույթ ունեն: Մենք պնդում ենք, որ վերջին պատերազմում ձերբակալվածները և գերիներն անվտանգ վերադառնան»,- ասել է նա:

Մավրիդեսի համար հարցը ոչ միայն տարածաշրջանային, այլև անձնական խնդիր է:

«Փոքր տարիքում Կիպրոսում ականատես լինելով թուրքական ագրեսիային՝ 1974 թ. արշավանքի ընթացքում, և մինչ օրս ունենալով այդ արշավանքից անհայտ կորածներ` ես այլընտրանք չունեմ, քան հանձն առնել այս նախաձեռնությունը, որովհետև գիտեմ կենդանի մնացած, բայց իրենց ընտանիքներից հեռու գտնվող անհայտ կորածների ցավը»,- ասել է կիպրոսցի պատգամավորը՝ հաստատելով, որ իրենք չեն լռելու մարդկության դեմ այս ռազմական հանցագործության հարցում:

Related posts

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա

ՀՀ և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է