Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 4 հոգի տեղում մահացել է

Հունիսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով մահացել են վարորդն ու մեքենայի 3 ուղևորը:

Մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս՝ տարբեր հատվածներում:

Վանաձորի բժշկական կենտրոնից փոխանցել են, որ ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել շտապ օգնության հերթապահ խմբերը, որոնք տեղում արձանագրել են 4 մահ:

Դեպքի վայրում շարունակում են աշխատել ոստիկանության, փրկարարների և շտապօգնության խմբերը:

Related posts

«Ինդիան Մեհակ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

300 հազար ժամկետանց ձվի խմբաքանակը ոչնչացված լինելու մասին կեղծ ակտ կազմած և դրա դիմաց կաշառք ստացած նախկին պաշտոնատար անձը դատապարտվել է ազատազրկման

Իրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 78 մարդ. Fars