Խոշոր հրդեհ Վայոց ձորի գյուղերից մեկում

Օգոստոսի 22-ին՝ ժամը 12։50-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, երկու մարտական հաշվարկ և Վայք համայնքի Մարտիրոս գյուղի հրշեջ-կամավորական խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խնձորուտ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում (130 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։50-ին, մարվել՝ 14։10-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և վնասվել՝ ազբոշիֆերները (մոտ 80 քմ)։

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը