Խիստ մտահոգիչ է, որ որոշ լրատվամիջոցներ շարունակում են առանց որևէ ստուգման վերարտադրել և տարածել ակնհայտ կեղծ տեղեկատվություն. Նազելի Բաղդասարյան

Օքայ Դեփրեմը հերթական անգամ տարածել է Հայաստանի վերաբերյալ բացահայտ ապատեղեկատվական և կեղծ հրապարակում։ Այդ մասին ասված է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքի էջում։

«Նույն անձը նախկինում ևս աչքի էր ընկել իրականությանը չհամապատասխանող և մանիպուլյատիվ նյութերի տարածմամբ, որոնք պաշտոնապես հերքվել են։

Տվյալ հրապարակումը հստակ տեղավորվում է Հայաստանի դեմ ուղղված համակարգված ապատեղեկատվական արշավների շրջանակում և նպատակ ունի կանխամտածված կերպով մոլորեցնել հանրությանը, խեղաթյուրել տարածաշրջանային գործընթացների իրական պատկերը՝ ներկայացնելով կեղծ ու մոլորեցնող լույսի ներքո։

Փաստեր ստուգող մի շարք պատասխանատու լրատվամիջոցներ արդեն արձագանքել են՝ մեր կողմից ստանալով պաշտոնական պարզաբանումներ և հրապարակելով հերքումներ։ Նման մասնագիտական մոտեցումը ողջունելի է։

Միևնույն ժամանակ խիստ մտահոգիչ է, որ որոշ լրատվամիջոցներ շարունակում են առանց որևէ ստուգման վերարտադրել և տարածել ակնհայտ կեղծ տեղեկատվություն՝ փաստացի դառնալով այդ ապատեղեկատվական արշավների կամավոր կամ ակամա մասնակից։

Առաջիկայում առանձին հրապարակումների շարքով կանդրադառնամ այս ապատեղեկատվական արշավներին՝ բացահայտելով դրանց իրական աղբյուրները, դերակատարներին, տարածման մեխանիզմները և նպատակները»,- գրել է Բաղդասարյանը։

Օքայ Դեփրեմը հերթական անգամ տարածել է Հայաստանի վերաբերյալ բացահայտ ապատեղեկատվական և կեղծ հրապարակում։ Նույն անձը…

Опубликовано Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան Суббота, 27 декабря 2025 г.

Related posts

Մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ. Նազելի Բաղդասարյանը հերքում է իր առնչությունը դրանց հետ

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Գալուզին

Համաշխարհային բանկը հավանություն է տվել Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանին 372 մլն դոլարի վարկ տրամադրելուն