Խաղաղապահ զորախումբը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմից արձանագրել է հրադադարի խախտման բազմաթիվ փաստեր

ՌԴ ՊՆ-ից հայտնում են․ «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում.

30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի պահպանմանը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ի ժամը 12:00-ից ռուսական խաղաղապահ զորախումբը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմից արձանագրել է հրադադարի խախտման բազմաթիվ փաստեր։

Ռուս խաղաղապահները կազմակերպել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանումն ամենավտանգավոր շրջաններից և բուժօգնություն ցուցաբերել տուժած քաղաքացիներին»։

Նշվում է, որ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբը տարհանել է 469 մարդ, այդ թվում՝ 185 երեխա։ Հատուկ նշանակության բուժկետի բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել 9 վիրավոր քաղաքացու, այդ թվում՝ 4 երեխայի։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, միջոցներ ձեռնարկել իրավիճակը դեէսկալացնելու և բանակցային գործընթացը շարունակելու համար։

Related posts

ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը

Ուկրաինական ուժերը հարվածել են Լենինգրադի մարզին և Պետերբուրգի նավթային տերմինալին

Ռուսական ուժերը հարվածել են Սումիին և Զապորոժիեին. կան զոհեր և վիրավորներ