Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ. քննարկվել է իրավիճակը Արցախում

Այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ Արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ։

Այս մասին հյատնում են ՀՀ առաջին նախագահի գրասենյակից:

«Մեկ ժամից ավելի տեւած զրույցի ընթացքում հիմնականում շոշափվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված խնդիրները։

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Ալիսոն Հաննան, քաղաքական հարցերի պատասխանատու Ջենիֆեր Հեդդան եւ ՀՀԱռաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը»,- նշված է հաղորդագրությունում։

Related posts

Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում

ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ

Լրացուցիչ մրցույթ բուհերի թափուր տեղերի համար